Հերոսները չեն մահանում, պարզապես չդիմացար Շուշիի անփառունակ անկման ցավին, որը քո կյանքի իմաստն ու նվիրումն էր, և խռովեցիր այս դավադիր իրականությունից ու հեռացար...
Ընկերներս գրեթե չեն երևում ֆեյսում, երևալուց էլ՝ տխու՜ր, տխու՜ր, հոգոցանման մի մտահոգություն է ջնարակում նրանց խոսքն ու միտքը, կաշկանդում այս գարունն էլ, եկող ամառն էլ...
Հայաստանի արտաքին քաղաքականությունն Ադրբեջանի հարցում պետք է ուղղված լիներ էներգառեսուրսների փոխադրման ուղիներից վերջինիս զրկելուն։ Արևմտյան որևէ խոշոր նավթագազային ընկերություն էական ներդրում չէր կատարի Ադրբեջանում, եթե Իրանը և Ռուսաստանը շրջանցող էներգառեսուրսների փոխադրման այլընտրանքային ուղիներ չունենար Ադրբեջանը...